ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Գենդերային քաղաքականությունը այլասերվածություն է, այն պատերազմ է մարդու դեմ, որի ժամանակ կիրառվում են անգամ ֆաշիստական մեթոդներ»

«Գենդերային քաղաքականությունը այլասերվածություն է, այն պատերազմ է մարդու դեմ, որի ժամանակ կիրառվում են անգամ ֆաշիստական մեթոդներ»
09.10.2013 | 13:45

«Հոմոսեքսուալ զույգերի ամուսնությունը նորմալ չէ, և հարկավոր է դիմել բժշկի, եթե կա նման ցանկություն, մտադրություն: Կա Եվրամիություն, կա նաև հոգեբանական տեռոր: Այն եկեղեցին, որը օրհնում է միասեռ ամուսնությունները` եկեղեցի չէ, քանի որ սա հակաքրիստոնեական քայլ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հնչեցրեց Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի նախագահ, միջազգային իրավապաշտպան Յոհան ԲԵՔՄԱՆԸ: Նրա խոսքով, գենդերային քաղաքականությունը մերժում է կին-տղամարդ սեռերը, ընտանեկան ավանդական արժեքները և սահմանում է որոշակի անհասկանալի և աննորմալ «արժեքներ»: «Իրականում գենդերային քաղաքականությունը այլասերվածություն է, այն պատերազմ է մարդու դեմ, որի ժամանակ կիրառվում են անգամ ֆաշիստական մեթոդներ»,-շարունակեց բանախոսը`տեղեկացնելով, որ ինքը պաշտպանում է մարդու իրավունքները, երեխաների` նորմալ ընտանիք ունենալու իրավունքը, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, ուր քարոզվում է միասեռականությունը, շատ վտանգավոր է:

Ըստ Յոհան Բեքմանի, գենդերային քարոզչությունը սկսվել է վաղուց, ավելին, ԵՄ-ի հիմնական գաղափարախոսությունը հոմոսեքսուալիզմն է, որը շատ եվրոպական պաշտոնյաների համար դարձել է մասնագիտություն, ինչի միջոցով շատ պաշտոնյաներ մեծ գումարներ են վաստակում: Ֆինլանդացի իրավապաշտպանը պատմեց նաև, որ այսօր շատ են այն դեպքերը, երբ անձը սեռափոխության վիրահատության է ենթարկվում և երեխաները, տեսնելով նման հաղորդումներ և կարդալով նման տեղեկատվություն, սկսում են հետաքրքրվել դրանով:
Ըստ Բեքմանի` այն մարդուն, ով դեմ է արտահայտվում գենդերային քաղաքականությանը, սկսում են հալածել, հետապնդել` ասելով, որ պայքարել գենդերային քաղաքականության դեմ, նշանակում է խախտել մարդու իրավունքները:
Միջազգային իրավապաշտպանը խոսեց մի ցավալի փաստի մասին ևս: Նրա ներկայացմամբ, Ֆինլանդիայում գործող մասնավոր մանկատներում ապրող ոչ մի երեխա ընտանիք չի վերաղառնում, քանի որ ամեն մի երեխայի համար մանկատունը մեծ գումարներ է ստանում: «Իմ հիմնական առաքելությունը Հայաստանում այն է, որ փորձենք ամեն կերպ պաշտպանել մեր երեխաներին գենդերային այդ քաղաքականությունից»,- ասաց բանախոսը` ողջունելով Հայաստանում գործող այն ուժերին, որոնք պայքարում են գենդերային քաղաքականության դեմ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ